ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Երբ Ա երկիրը կարողանում է վերակառուցել ու սահմանել Բ երկրի հանրության նախապատվությունները

Երբ Ա երկիրը կարողանում է վերակառուցել ու սահմանել Բ երկրի հանրության նախապատվությունները
23.04.2025 | 21:06


Այն, որ հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր», դա նույնպես վերաբերական-փափուկ ուժի կիրառման շարունակություն է Ադրբեջանի և իր հայաստանյան արբանյակների կողմից՝ ուղղված հայկական ազգային-քաղաքական ինքնության և ինքնաաշխարհընկալման վերափոխմանը՝ ըստ Ադրբեջանի նախասիրության և շահերի։

Ըստ բրիտանացի գիտնական Սթիվեն Լյուքսի, ուժի կիրառման-բանեցման գերագույն մակարդակն է, երբ Ա երկիրը կարողանում է ազդել, վերակառուցել և սահմանել Բ երկրի հանրության նախապատվությունները, ցանկություններն ու մտքերն այնպես, որ Բ երկիրը սկսի ցուցադրել այնպիսի վարքագիծ, որը բխում է Ա երկրի շահերից, սակայն լինել ի վնաս հենց Բ երկրի շահերին, բայց դա ներքին և արտաքին քարոզչության շնորհիվ ներկայացվի որպես միակ ռացիոնալ տարբերակ։ Այս կապակցությամբ, ըստ գիտնականի, Ա երկրի վերաբերական ուժի կիրառման գերագույն մակարդակ է նաև Բ երկրի հանրային մտքում հակազդեցության և անարդարության բողոքի կանխումը՝ ներազդելով Բ պետության հանրության վրա այնպես, որ նրա ընկալումները, մտածելակերպն ու նախապատվությունները ձևավորվեն իրողության հետ հաշտվելու և դրան այլընտրանք չտեսնելու մեջ։ Այսինքն, Ա պետության կողմից Բ պետության հանրության մոտ առաջացող ռեակցիաների և ռեֆլեկսիաների կառավարում և ուղղորդում՝ ի նպաստ Ա պետության ցանկությունների ու շահերի։

Գիտնականն այս վարքագծային պարադիգման հայեցակարգայնացնում է որպես Բ պետության Ա-ի համար ցանկալի non-decision-making-ով, այսինքն Բ-ի որևէ բան չանելով, որը կարող է ընկալվել որպես Ա-ի վերառական ուժի կիրառման հանդեպ դիմադրության փորձ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ